Home / Հայաստան / Սպանության փորձ. աչաջրեցի գործարարի մեքենայի պայթյունի առթիվ քրեական գործ է հարուցվել

Սպանության փորձ. աչաջրեցի գործարարի մեքենայի պայթյունի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ ոստիկանությունը հաստատել է, որ Աչաջուր գյուղի բնակիչ, գործարար Կամո Ղալթախչյանի Toyota Camry մակնիշի ավտոմեքենան պայթեցրել են պայթուցիկ դարքի միջոցով: Հիշեցնենք, որ այդ մասին ավելի վաղ հայտնել էր shamshyan.com կայքը: Ղալթախչյանը ՌԴ-ից երեք օր առաջ էր վերադարձել:

Ոստիկանության պաշտոնական կայքը նշում է, որ պայթյունի հետևանքով ավտոմեքենայի առջևի աջ անիվը վնասվել է։ Սարքը ավտոմեքենայի անիվի վրա նախապես է տեղադրվել: Ղալթախչյանը և նրա ընկերը, ովքեր մեքենային մոտ են եղել, չեն տուժել:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, անհայտ անձի կողմից Ղալթախչյանին և նրա ընկեր՝ Հայկ Վ.-ին սպանելու փորձի և ապօրինի կերպով պայթուցիկ սարք պահելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձ և ապօրինի կերպով պայթուցիկ սարքեր ձեռք բերելը հոդվածներով: