Սեպտեմբերի 23-ին Վանաձորում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած ոստիկանի դեպքի առթիվ նոր մանրամասներ են հայտնի դարձել: News.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ՝ ինքնասպանություն գործած ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձագետ, կոչումով մայոր, 36-ամյա Դավիթ Մայիլյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ 1 տղա և մեկ աղջիկ: Մաիլյանը ինքնասպանություն է գործել տան լոգարանում՝ խողովակից կախվելու միջոցով: Բնակարանում քննչական խումբը հայտնաբերել է երկտող, որում մասնավոապես գրված է. «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս և խնդրում եմ ոչ ոքու չմեղադրել իմ այս քայլի համար»:
Թե ինչն է եղել 36-ամյա ոստիկանի նման քայլի դիմելու պատճառը, ոչ ոք չգիտի, վարկածներ ևս չեն շրջանառվում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռիի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, և չի բացառվում, որ նախապատրաստված նյութերը փոխանցվեն հատուկ քննչական ծառայություն: