Սոչիից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը հանձնարարել է շտապ ձևավորել ՀՀ բանիմաց տնտեսագետներից և գործարարներից բաղկացած մի խումբ՝ Մոսկվա գործուղելու համար՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ-ին սպասվելիք տնտեսական ռիսկերը ներկայացնելու համար: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթի համաձայն, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ղեկավարած այդ խումբն այսօր արդեն կմեկնի ՌԴ մայրաքաղաք, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի և ռուսաստանցի փորձագետների հետ կքննարկի ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում ՀՀ-ի հետ միասնական մաքսային գոտու գործարկման մեխանիզմները: