Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին չի թվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի հարևանությամբ կառուցվող ռուսական եկեղեցու բացմանը: Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում:
Թերթը նշում է, որ եկեղեցին կառուցվում է Արա Աբրահամյանի հովանավորությամբ, որի բացումը, ըստ վերջինիս, տեղի է ունենալու եկող տարվա հոկտեմբերին՝ Հայերի Համաշխարհային միության համաժողովի օրերին։
«Անցյալ շաբաթ էլ ՌԴ նախագահը չմասնակցեց Մոսկվայում հայկական եկեղեցու բացմանը։ Ընդհանրապես Պուտինը արդեն երկար ժամանակ է խուսափում է Հայաստան այցելել, թեպետ անցյալ ամիս հաջողությամբ մեկնեց Բաքու։ Նախօրեին էլ սոչիում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ նա խուսափեց հանդիպել Սերժ Սարգպանի հետ թեպետ հանդիպումներ ունեցավ Ղրղըզստանի և Բելառուսի նախագահների հետ», – գրում է թերթը:
Հոդվածն ամբղջությամբ՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում