Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի, ներքաղաքային փոխադրավարձը 150 բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը օգտագործելու դեպքերը բացահայտելու նպատակով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը Թրանսպերանսի ինթերնեշնլ ՀԿ դիմումի հիման վրա հարուցել է վարույթ:
Այս որոշմամբ՝ հանձնաժողովը Տարոն Մարգարյանին պարտադրում է 10-օրյա ժամկետում ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ իր առարկությունները և բացատրությունները:
Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն, հղում կատարելով hetq.am և ilur.am կայքերի հրապարակումներին, դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և պարզել հրապարակումներում շրջանառվող տեղեկությունների իսկությունը՝ կապված Մարգարյանի գույքի և եկամուտների, ձեռնարկատիրական՝ մասնավորապես, տրանսպորտի որոլոտում որոշակի բիզնես շահերի առկայության հետ:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, նրա եւ նրա ընտանիքի անդամների վերջին մեկ տարվա եկամուտը կազմել էր ընդամենը 7 միլիոն 392 հազար 841 հազար դրամ: Այս փաստաթուղթը հաշվի առնելով՝ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հանցագործության կատարման մասին հաղորդում էր ներկայացրել: Ըստ հաղորդագրության՝ Տարոն Մարգարյանը նման ունեցվածք ձեռք է բերել՝ քաղաքային բյուջեն թալանելով: