Սեպտեմբերի 26-ին Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել: Այս մասին հայտնում է ոստիկանության կայքը:
Պարզվել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 50-ամյա Մխիթար Սեդրակյանի կրծքավանդակի ձախ հատվածին, ինչի հետրանքով վերջինս մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: