Երկուշաբթի օրը մեկնարկող ԱԺ քառօրյայում խորհրդարանը պետք է քննարկի և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրի ՀՀ գլխավոր դատախազին։ Ինչպես հայտնի է, երեկ այդ պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջարկել է ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանին, ով, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ, արդեն սկսել է զբաղվել իր ապագա աշխատասենյակով, չնայած պաշտոնական նշանակում դեռ չի եղել:
«Վերջին երկու օրերին, երբ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազը լինելու է Կոստանյանը, դատախազության նրա թիմակիցները սկսել են ակտիվորեն զբաղվել ապագա գլխավոր դատախազի ապագա աշխատասենյակի կարևորագույն հարցերով։ Այն, որ իշխող մեծամասնությունը հավանություն կտա Ս. Սարգսյանի առաջարկին, որևէ մեկը չի կասկածում։ Այսպիսով՝ գլխավոր դատախազի կարևորագույն պաշտոնը կզբաղեցնի 36 տարեկան Կոստանյանը, որը դատախազական համակարգում աշխատում է ընդամենը 2,5 տարի», – գրում է թերթը: