«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին կասկածում են աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Մարտիրոսյանը Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարցաքննվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք։