ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող Մխչյանի գինու գործարանում տարածքի խաղողագործներից խաղողի բերքը ընդունում են 140 դրամով՝ նախատեսված 145-ի վախարեն, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գործարանում թերակշռում են խաղողը և արդյունքում՝ հանձնված բերքի մեկ կիլոգրամը արժենում է 120 դրամ, ինչը մեծ վնաս է հասցնում խաղողագործներին։ Թերթի տեղեկություններով՝ խաղողագործությամբ գբաղվող տնտեսվարողներից շատերը դժգոհ լինելով ստացված արդյունքից, որոշել են քանդել իրենց այգիները և փոխարենը զբաղվել հացահատիկային կուլտուրաների մշակմամբ։