Սպասումը, թե սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի չիրականացավ, սակայն համաներումն անպայման լինելու է: «168 ժամ» պարբերականը նշում է, որ այն սպասվում է հոկտեմբերի կեսերին։
«Համաներման օրը գաղտնի է պահվում, բայց ենթադրվում է, որ համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկը խորհրդարան կբերվի հաջորդ քառօրյային (սեպտեմբեր 30-հոկտեմբեր 3)», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում