Երեկ երեկոյան, 23:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզական գյուղի «Արթուրս» հանգստյան գոտու մոտակայքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ կայքը, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Արզական գյուղում գտնվող «Գրանդ Քենդի» ընկերության տարածքում:
Ամբողջությամբ այրվել է 6 չբնակեցված վագոն-տնակ՝ (600 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.20-ին, մարվել՝ 04.05-ին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին հրդեհ էր բռնկվել «Գրանդ Քենդի» ընկերության երևանյան գործարանի տարածքում, որի հետևանքով այրվել էր ստվարաթղթի արտադրամասի տանիքը՝ 1900 քմ և գոֆրե-տարաների արտադրամասը՝ 1400 քմ: