Այսօր Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, այցի շրջանակներում նա կլինի Փարիզում և Ստրասբուրգում:
Փարիզում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:
Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ:
Սարգսյանը նույն օրը կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին:
Լուսանկարը՝ Ժան Էկյանի