ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքը, որտեղ ժամանակին որպես պաշտպանության նախարար աշխատել է նաև Սերժ Սարգսյանը, վաճառքի է հանված։ Արժեքը 4 միլիարդ 600 միլիոն դրամ է, սակայն այն դեռ գնորդ չունի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ ՀՀ ՊՆ՝ Երևան-Աշտարակ ճանապարհին գտնվող նախկին շենքն այժմ շրջապատված է խաղատներով, ամբողջովին կորած է աղբի, փշի ու տատասկի մեջ։ «Ժողովուրդ»-ն ընդգծում է, որ պատերազմական տարիների խորհրդանիշ համարվող շենքում վաղուց վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, անգամ մարդ չի մտել, ապակիները կոտրված են, տեսքը՝ անխնամ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում