Երեկ Գյումրի է ժամանել ՌԴ զինված ուժերի զինվորականների 500 հոգուց բաղկացած այն ստորաբաժանումը, որը համալրելու էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի անձնակազմը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Սա համալրողների միայն առաջին խումբն է, իսկ ընդհանուր առմամբ նախատեսվում է շուրջ հազար զինվորականի ժամանում Գյումրի։
Թերթը հիշեցնում է, որ վերջիններս բնակություն են հաստատելու Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում՝ (Վոսմոյ Գորոդոկ): Սա խնդիր է առաջացնում այդ տարածքում բնակվող գյումրեցիների համար, որոնցից հետ են վերցնում բնակարանները: Գյումրեցիները մտավախություն ունեն, որ իրենք կկորցնեն իրենց բնակարանները կամ լիարժեքորեն չեն փոխհատուցվի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում