Համաներման արդյունքում Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի պատժաչափը կկրճատվի 4 ամսով: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հովհաննես Թամամյանի շահերի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը:
Նա նշել է, որ, ըստ համաներման որոշման, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) պատժաչափի չկրած մասը կրճատվում է ¼-ով, և քանի որ 4 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանը 2 տարի 4 ամիս է կալանքի տակ է, ուստի նրան մնացել է 1 տարի 6 ամիս պատժաչափ, որի ¼-րդը կրճատվելու դեպքում կստացվի, որ Թամամյանը անազատության մեջ կմնա 1 տարի 2 ամիս ևս: Նրա պատժաչափը ընդամենը կրճատվել է 4 ամսով:
Փաստաբանն արդարացի չի համարել, որ 308-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող արարքի դեպքում պատժաչափը կրճատվում է ¼-ով, նա կարծիք է հայտնել, որ Թամամյանը պետք է պատժից ազատվեր: