Ոչ ոք չի կարող հստակ ասել, որ ՀՀ գլխավոր դատախազի ընտրություններին երեք դեմ քվեարկածներից մեկն ինքն է եղել, քանի որ քվեարկությունն անցել է փակ: Այս մասին Այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ ՀՅԴ-ն քվեարկել է ազատ ռեժիմով, բայց բոլոր 5 պատգամավորները կողմ են քվեարկել:
«Մենք անկեղծորեն ամբիոնից հայտարարել ենք, որ ազատ ենք քվեարկելու: Ինչպես են քվեարկել մեր պատգամավորները, թող որևէ մեկը իրեն լիազորություն չվերապահի ասել: Երբ որ փորձեր են անում պարզել գաղտնի քվեարկության իրական պատկերը, միշտ սխալվում են», – ասել է Վարդանյանը:
Հարցին՝ արդյոք քվեարկության արդար անցկացված լինելը կասկածի տակ չի դնում՝ ՀՅԴ-ականը բացսական պատասխան է տվել՝ նշելով, որ իրենք հանձնաժողովում ներկայացուցիչ են ունեցել: «Մենք ստացել ենք նրա հավաստացումը, որ ամեն ինչ եղել է նորմալ և ընդդիմադիր ուժերը ունեցել են ներկայացուցիչներ»,- ասել է Աղվան Վարդանյանը:
Նշենք, որ այսօր քվերակության արդարության վերաբերյալ կասկածներ են հայտնել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, Կոստանյանի թեկնածության դեմ 3 պատգամավոր էր քվեարկել: