Հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում դժգոհությունները հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից և տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից աճում են, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ըստ թերթի՝ Ջաղինյանն ու Գրիգորյանը ֆինանսական կասկածելի ծախսեր են անում, այդ թվում՝ ահռելի աշխատավարձեր են նշանակել իրենց և իրենց մտերիմներին, թանկարժեք տեխնիկա են ձեռք բերել, որն աշխատեցնող մասնագետների պակաս կա, չպատճառաբանված կրճատումներ են արել և, ամենակարևորը՝ նյարդային ու անհավասարակշիռ պահվածք ունեն:
«Բարձր տոնով խոսելը, դռները խփելն ու հեռանալը, պահի տակ ծնված որոշումները կոլեկտիվին հիմնովին շփոթության են մատնել», – գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ «Հրապարակի» այսօրվա համարում