Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն իրեն պատկանող հանգստյան տուն է այցելել. թերթ

Սերժ Սարգսյանն իրեն պատկանող հանգստյան տուն է այցելել. թերթ

Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ եղել է նաև «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակում: «Ժողովուրդ» օրաթերթը նշում է, որ այցը պատահական չի եղել, քանի որ հյուրանոցային համալիրը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է անձամբ Սերժ Սարգսյանին:

«Սակայն ներդրումներն իրականացրել է Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանը: Ընդ որում, այդ հանգստյան տունը կառուցելու համար Ջերմուկում բավական ծառահատումներ իրականացրեցին: Այնպես որ, Սերժ Սարգսյանն այդ շինարարությամբ հետաքրքրվել է հանուն իր բիզնեսի», – գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում