Հայաստանում «կադրային «ջարդը» գործառնական փուլ է թևակոխել՝ նշանառության տակ են ՀՀ մարզպետները, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ Սուրեն Խաչատրյանից և Էդիկ Բարսեղյանից հետոպաշտոնին հրաժեշտ է տալու նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը։
Թերթը վերջինից փորձել է ճշտել, թե ինչպես է վերաբերվում իր հեռացմանը։
«Սիրելիս, պաշտոնը ոչ մեկը ժառանգություն չի ստանում, անպայման գալու է առ այն պահը, որ պիտի թողնես այն»,– ասել է մարզպետը։
Ձեզ համար է՞լ է եկել «առ այն պահը» հարցին՝ Շահգալդյանը պատասխանել է, որ այդ հարցը պետք է ուղղել հանրապետության նախագահին. «Երբ նա կասի՝ Ձեր պահը եկել է, ես էլ դիմում կգրեմ-կգնամ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում