Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի՝ «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն, արդեն երեկ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 278 դատապարտյալ:
Քրեակատարողական վարչությունը ներկայացրել է ազատ արձակվածների թիվը՝ ըստ հիմնարկների.
Նուբարաշեն ՔԿՀ – 42,
Արթիկ ՔԿՀ – 31,
Վանաձոր ՔԿՀ – 11,
Գորիս ՔԿՀ – 12,
Էրեբունի ՔԿՀ – 23,
Սևան ՔԿՀ – 36,
Երևան-Կենտրոն ՔԿՀ – 1,
Կոշ ՔԿՀ – 57,
Վարդաշեն ՔԿՀ – 33,
Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ – 7,
Աբովյան ՔԿՀ – 11՝ կին – 10, անչափահաս – 1,
Հրազդան ՔԿՀ – 14,