Դատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունից՝ շուտով Սերժ Սարգսյանը չի լինի ԵՊՀ խորհրդի նախագահ, Հովիկ Աբրահամյանը՝ Տնտեսագիտական, իսկ նույն Տիգրան Սարգսյանը՝ Մանկավարժական համալսարանների խորհրդի նախագահ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հիշեցնելով, որ Կառավարության վերջին նիստում Տիգրան Սարգսյանն ասել էր.
«Հիմա պետք է մտածենք նաև, որ պետական պաշտոնատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան, հակառակ դեպքում մենք չենք կարող անցնել միջազգային չափանիշներին»:
Թերթը նշում է, որ բուհերի կառավարման այս մարմինները գրեթե 50 տոկոսով կազմված են իշխանության ներկայացուցիչներից: Թերթի հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նման փոփոխությունները պետք է դիտարկել բուհերի ոլորտի բարեփոխումների համատեքստում, քանի որ բուհերը կամաց-կամաց Պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերածվելու են հիմնադրամների, այսինքն՝ պետական հաստատություններից հանրային բուհերի:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում