Տավուշի մարզի Կոթի համայնքը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 2,5 կմ հեռավորության վրա։ Ռմբակոծված տներով այս գյուղում, սակայն, ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ, մարդիկ օրվա հացը գնելու հնարավորություն չունեն, տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի թղթակիցն այցելել է գյուղի բնակիչ Եղիշեի խանութը, որը 12 տարի է, ինչ գործում է։ Այդ պահին խանութպանը լրացնում էր գյուղացիների պարտքերի 29-րդ տետրը: Նրա խոսքով՝ մարդու համար առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հաց, մակարոն, բրինձ, ձեթ, սիգարետ գնելով՝ մոտ 60-70 ընտանիք արդեն հասցրել է 4 միլիոն դրամի պարտք կուտակել։ Իսկ կուտակած պարտքերն էլ վճարում են միայն թոշակից թոշակ:
«Մարդիկ 250-դրամանոց թարմ հացը չեն գնում, սպասում են՝ հնանա, որպեսզի 150 դրամով գնեն», – նկարագրել է խանութպանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում