Home / Տեսանյութեր / «Եզրակացություն կանեմ, երբ անձամբ իր հետ խոսեմ». ԼՂՀ վարչապետը՝ Զորի Բալայանի նամակի մասին

«Եզրակացություն կանեմ, երբ անձամբ իր հետ խոսեմ». ԼՂՀ վարչապետը՝ Զորի Բալայանի նամակի մասին

Ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, յուրաքանչյուրը կարող է իր անձնական կարծիքն ասել։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ պատասխանելով հրապարակախոս Զորի Բալայանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին կարծիք հայտնելու խնդրանքին:

Հարությունյանը նշել է նաև, որ ամբողջությամբ չի ընթերցել նամակը:

«Ղարաբաղն արդեն իր դիրքորոշումն ասել է, Ղարաբաղն անկախացել է 1991թ, և ցանկացած այլ տեսակետ նշանակում է ընդամենը անձնական տեսակետ։ Մենք անկախության առումով մեր կարգավիճակը հստակեցրել ենք հանրաքվեով ու վերջ», – հայտարարել է ԼՂՀ վարչապետը:

Հարությունյանը հիշեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները ժամանակին Զորի Բալայանին պարգևատրել են «Ոսկե արծիվ» շքանշանով և տվել Արցախի հերոսի կոչում։

«Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Ինքը շատ հավասարակշռված անձնավորություն է: Ուղղակի չգիտեմ՝ այդ նամակի դրդապատճառները և ընդհանուր խորհուրդներն ու նշանակությունը…

Ես չեմ բացառում, որ ինչ-որ մի տեղ քաղաքական ինչ-որ բաներ լինեն… բայց չեմ կարող այլ բան ասել: Երբ ես անձամբ իր հետ խոսեմ, նոր այդ ժամանակ կկարողանամ եզրակացություն անել: Իսկ այժմ որևէ բան չեմ կարող ասել», – եզրափակել է Հարությունյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում