Home / Հայաստան / ԱՄՆ-ը մերժել է Հայաստանի կառավարությանը

ԱՄՆ-ը մերժել է Հայաստանի կառավարությանը

2012 թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկություն տարածվեց, որ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան 2013թ. կվերսկսի Հայաստանին ֆինանսավորելը։ Դա պայմանավորվում էր ՀՀ ներքաղաքական իրադրությամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ռուսամետությունից հրաժարվելու և եվրոինտեգրման ճանապարհը որդեգրելու հանգամանքներով, գրում է «168 ժամ» թերթը: Թերթի տեղեկություններով, սակայն, ամերիկյան կողմը մերժել է ՀՀ կառավարությանը՝ վերսկսել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը։ Պատճառաբանությունը բավականին հակիրճ է՝ ՀՀ-ն չի բավարարում ծրագրի չափանիշներին։

«168 ժամը» եզրակացնում է, որ ԱՄՆ մտադրությունների վրա էական ազդեցություն է ունեցել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, գուցե նաև դրանով է պայմանավորված վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի հետաձգումը։

ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից թերթի հարցմանն ի պատասխան, թե՝ ՀՀ-ում «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի վերսկսման գործընթացը ո՞ր փուլում է, և ճի՞շտ է արդյոք, որ ամերիկյան կողմը մերժել է ՀՀ-ին՝ վերսկսել ծրագիրը, հայտնեցին, որ ՀՀ կառավարությունը մշտապես աշխատել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ և մշտապես գոյություն ունի ծրագրում ընդգրկվելու հնարավորությունը։

«Գոյություն ունեն չափորոշիչներ, որոնց մեծ մասին ՀՀ-ն այսօր բավարարում է։ Երբ ՀՀ կառավարությունն ամբողջությամբ կբավարարի սահմանված չափորոշիչներին, հնարավորություն կընձեռվի վերսկսել բանակցությունները ՝ ծրագրում ընդգրկվելու համար»,- նշել են կառավարությունից»։ 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում