Հոկտեմբերի 16-ին սպասվում էր «Ռոսնեֆտ» պետական ընկերության նախագահ Իգոր Սեչինի և «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսանդր Միլլերի այցը Հայաստան, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
««ՀայՌուսգազարդ»-ում նույնիսկ արդեն պատրաստվել էին հանդիսավոր ընդունելության, սակայն հյուրերը չեկան։ Ըստ ՌԴ ֆինանսական շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրի, պատճառն այն է, որ ռուսական կողմից վերջերս արգելակվել է «Նաիրիտը» ՌԴ նավթային խոշորագույն ընկերությանը հանձնելու գործարքը», – գրում է թերթը:
Թերթը նշում է, որ ռուսաստանյան քաղաքական վերնախավում գտնվել են ուժեր, որոնք դեմ են, որ Եվրասիական բանկի գումարներով կամ, առավել ևս, «Ռոսնեֆտ» ընկերության փողերով փրկվի հայկական մի մասնավոր ընկերություն, որն ակնհայտորեն թաթախված է փողերի լվացման մութ գործարքներում: