Նախօրեին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը, իր փեսայի հետ միասին «BMW X5» մեքենայով բախվել են «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Ղուկասյանը և փեսան, չընդունելով մեղքը, սկսել են հայհոյախառն արտահայտություններով քաշքշել «Աուդի»-ի վարորդին։
Թերթը նշում է, որ վերջինս էլ չի ընկճվել, ինչի արդյունքում ծեծուջարդ է սկսվել։
«Ժողովուրդ»–ը փորձել է տեղեկությունը պարզել Գևորգ Ղուկասյանից։
Վերջինս հերքել է՝ ասելով, թե «նման պատահարներ կարող են լինել բոլորի հետ, բայց մեզ հետ նման բան չի եղել»: