Երեկ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Էմիլ Բաբայանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Բաբայանը մինչ այդ զբաղեցնում էր Բարձրաստիճան պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Բաբայանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում փոխարինելու է երկու օր առաջ աշխատանքից ազատված Արմեն Դանիելյանին:
Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերի համաձայն աշխատանքից ազատվել են ոստիկանության պետի տեղակալներ Հովհաննես Հունանյանը և Սաշիկ Աֆյանը: Ոստիկանության պետի նոր տեղակալներ են նշանակվել Սամվել Հովհաննիսյանը և Անուբախ Համբարյանը: