Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ վերադարձել է արձակուրդից և անցել աշխատանքի, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը հիշեցնում է, որ Մկրտումյանն արձակուրդի էր գնացել անցած շաբաթ, և կարծիքներ էին հնչել, որ նա արձակուրդից չի վերադառնա՝ կազատվի աշխատանքից։
Որպես պաշտոնանկության հիմնավորում՝ բերվում էր դատական կարգադրիչների գործը։ Սակայն, թերթն ընդգծում է, այս գործը շուտով կփակվի, վնասն ամբողջությամբ կփոխհատուցվի, իսկ մեղադրյալները համաներմամբ ազատ կարձակվեն: