Երևանի քաղաքապետարանի կողմից սպասարկվող որոշ երթուղիներում վարորդներին ավելի քան 3 ամիս աշխատավարձ չի վճարվել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ խոսքը 12,15 և 35 համարի ավտոբուսային երթուղիների մասին է։
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նրանց խոստացել է, որ խնդրին լուծում կտրվի առաջիկա օրերին։ Աշխատավարձերի ուշացման պատճառաբանությունը հետևյալն է՝ ուղևորահոսքը նվազել է, և երթուղիները սպասարկող ընկերությունը կանգնել է ֆինանսական դժվարությունների առաջ։
«Հետաքրքիր է, որ մասնավոր ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիներում նման խնդիրներ չկան, որտեղ և վարորդներն են ստանում իրենց հասանելիք գումարը, և մեքենաների տեխնիկական վիճակի պահպանման ծախսերն են կարողանում հոգալ։ Իսկ քաղաքապետարանի դեպքում դա, փաստորեն, չի ստացվում», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: