Home / Հայաստան / Հոկտեմբերի 21-ից 23-ը Հայաստանում առանց տեղումների եղանակ են կանխատեսում

Հոկտեմբերի 21-ից 23-ը Հայաստանում առանց տեղումների եղանակ են կանխատեսում

Հոկտեմբերի 21-ից 23-ը Հայաստանում սպասվում է մեծամասամբ առանց տեղումների եղանակ, հաղորդում է meteo-tv.am-ը: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով:

Ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կդիտվի Սյունիքի հովիտեներում՝ +21, նվազագույնը՝ Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի որոշ հատվածներում, Արագածոտնի և Վայոց Ձորի բարձրադիր շրջաններում՝ +12:

Երևանում 21-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը օդի ջերմաստիճանը՝ +1, ցերեկը՝ +17: