Հոկտեմբերի 20-ին, ժամը 21:15-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ: Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարության կայքը, բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ դերասան Վարդան Պետրոսյանին: Համաձայն ԱԻՆ կայքի, հիվանդանոց հասցնելուն պես նրա վիճակը գնահատաել են ծանր:
Արդեն կեսգիշերից հետո ռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ Վարդան Պետրոսյանին վիրահատում են: Խզմալյանի փոխացմամբ՝ Պետրոսյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա կոտրվածքներ չունի, օգնել են բացված ավտոբարձիկները: Միևնույն ժամանակ ռեժիսորը նշում է, որ պայթել է Վարդան Պետրոսյանի փայծախը:
ԱԻ նախարարությունը նաև հայտնում է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 16-ամյա Էդգար Հակոբյանը մահացել է հոսպիտալացման ճանապարհին: Վթարից տուժած ևս 5 մարդ հիվանդանոցում են: