Իսպանական El Pais թերթը խիստ քննադության է ենթարկել Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը՝ Ադրբեջանի հետ համագործակցության համար: Ակումբի պաշտոնական մարզաշապիկների և հանդերձանքի վրա գրված է երկրի անվանումը, որտեղ, ըստ պարբերականի, իշխում է բռնատիրական ռեժիմն ու ոտնահարվում են քաղաքացիների իրավունքները:
Թերթն իր տեսակետը հիմնավորում է երկրում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններով:
«Գործող նախագահ Իլհամ Ալիևը ստացել է ընտրողների ձայների 85%-ը: Սա զարմանալի չէ, քանի որ նախորդ ընտրություններին նա նույնպես հավաքել էր ձայների ճնշող մեծամասնությունը: Ակնհայտ է, որ այդ երկրում ընտրություններն ազատ չէին ու հեռու էին ժողովրդավարական սկզբունքներից: ԵԱՀԿ առաքելությունը գրանցել է իրավախախտումների ու կեղծարարության բազմաթիվ փաստեր: Այդ երկրի ղեկավարությունն իր էներգետիկ պաշարների միջոցով փորձում է իրականացել մի արշավ, որի նպատակն է այդ ժառանգական-բռնապետական միապետությունն ընդունելի դարձնել ամբողջ աշխարհի համար: Ադրբեջանի ղեկավարության հետ հովանավորության շուրջ պայմանագիրը ներկայացնելիս՝ «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն ասել է. «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանն ի դեմս «Ատլետիկոյի» իդեալական գործընկեր է գտել ֆուտբոլը ներկայացնող արժեքների շնորհիվ»: Հետաքրքիր է՝ այս ամենից հետո, որո՞նք են ֆուտբոլը ներակայացնող արժեքները»,- գրում է թերթը: