Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը երեկ քաղաքացիական հայցադիմում է ուղարկել դատարան ՊՊԾ գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյանի դեմ: Ակտիվիստը պահանջում է պարտավորեցնել Ավետիսյանին հրապարակավ ներողություն խնդրել «հեսա կդաստիարակեմ, կիմանաս» արտահայտության համար և վճարել փոխհատուցում:
Հիշեցնենք, որ ոստիկանը վիրավորել էր ակտիվիստին Հայաստանի անկախության 22-ամյակին նվիրված երթի ժամանակ: Այդ օրը Իոաննիսյանը այլ ակտիվիստների հետ միասին փորձում էր անցնել ոստիկանների կողմից փակված Բաղրամյան-Դեմիճյան խաչմերուկը և մոտենալ նախագահական նստավայրին, որտեղ էլ նախատեսված էր ավարտել երթը: