Նախօրեին կտրուկ վատացել է «Հոկտեմբերի 27»–ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի առողջական վիճակը, գրում է «168 ժամ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Պետք է փոխվի նրա սրտի փականը, որը կարող է իրականացվել լուրջ վիրահատական միջամտության արդյունքում։
Ըստ Էդիկ Գրիգորյանի ազգականների՝ վիրահատության համար անհրաժեշտ է 4 միլիոն դրամ, սակայն և ՔԿՀ-ների վարչությունը, և Առողջապահության նախարարությունը հրաժարվում են նման գումար տրամադրել դատապարտյալի վիրահատության համար։ Վիրահատությունը կարող է անցկացվել միայն դատապարտյալի հարազատների ֆինանսավորմամբ, սակայն, թերթի տեղեկություններով՝ նրանք ևս չեն տիրապետում նման ֆինանսական հնարավորությունների:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում