ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի բարձրացման մասին օրինագծին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այս օրինագծով բարձրացվում է միայն նախագահի, ԱԺ պատգամավորների, նախարարությունների աշխատակցիների աշխատավարձը, սակայն ավելի կարևոր և ավելի քիչ աշխատավարձ ստացողների, օրինակ՝ ուսուսցիչների աշխատավարձը փաստացի չի բարձրանում:
«Ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է միայն 10 հազար դրամով, իսկ եթե հաշվի առնենք, որ հունվարից գործելու է կուտակային կենսաթոշակային համակարգ, ուսուցչի աշխատավարձը բարձրանալու է միայն 2000 դրամով», – նշել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Հովհաննիսյանն ասել է, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու այս քառօրյաում քննարկված մյուս օրինագծին՝ «Զբաղվածության մասին օրենքին», որով 18.000 դրամ գործազրկության նպաստը վերացվում է:
«Չի կարելի վիրավորել ՀՀ քաղաքացուն և ասել, որ նա գործազրկության նպաստ ստանալով մուրացիկի հոգեբանություն է ունենում»,- այդ առնչությամբ ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: