Home / Հայաստան / Կառավարությունը խաբել է փոքր տնտեսվարողներին

Կառավարությունը խաբել է փոքր տնտեսվարողներին

Նոյեմբերի 1-ից Հայաստանի հարկատուների մի մեծ խումբ ստիպված է լինելու ներդնել այսպես կոչված «նոր» ՀԴՄ-ներ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Խոսքը 369 հազար 600 դրամով վաճառվող ՀԴՄ-ների մասին է, որ Կառավարությունը փաթաթել է տնտեսվարողների վզին: Այս տարվա սեպտեմբերի 5-ին Կառավարության որոշման համաձայն, եկող ամսվա սկզբից նոր ՀԴՄ-ով պետք է աշխատեն ավելացված արժեքի հարկի դաշտում աշխատող, ըստ էության, բոլոր տնտեսվարողները, ինչպես նաև այն ներկրողները, որոնց շրջանառությունն ամսական միջինը 10 միլիոն դրամ է: Հուլիսի 1-ից, երբ այդ ՀԴՄ-ները նոր էին ներդրվում, կառավարությունը խոստանում էր, որ խոշոր տնտեսվարողները դրանք կգնեն 369 հազար 600 դրամով, փոքրերը՝ ավելի էժան: Նոյեմբերի 1-ին 6 օր է մնացել, բայց «ավելի փոքր» տնտեսվարողները, որոնց թիվը հասնում է 4000-ի, ՀԴՄ-ն ձեռք են բերում նույն 369 հազար 600 դրամով», – գրում է թերթը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում