ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը հավակնում է լինել ՀՀ ամենահարուստ պաշտոնյան, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
ՊԵԿ ղեկավարը 2012թ. հայտարարագրել է 278 մլն դրամ և 2 մլն 980 հազար դոլար:
«Ուշագրավն այն է, որ այս ունեցվածքը նա կուտակել է՝ տարեկան ստանալով մոտ 8.5 մլն դրամ աշխատավարձ ու հավելյալ այլ եկամուտներ, որոնց չափը պաշտոնապես հայտնի չէ: Համեմատության համար նշենք, որ Սերժ Սարգսյանն իր հաշվին ունի 108 միլիոն 400 հազար դրամ: Ասել Է թե՝ ՊԵԿ ղեկավարն ավելի հարուստ է, քան Սերժ Սարգսյանը», – նշում է թերթը:
Հոդվածը՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում