ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի առավել ակտիվ աջակիցներից մեկը, ով մշտապես մասնակցություն է ունեցել «Փակ շուկան» որպես «Երևան Սիթի» սուպերմարկետ վերաբացելու կողմնակիցների ակցիաներին, մասնակցել է վերաբացման հակառակորդների «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության երթին:
Նախաձեռնության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդը քայլում է երթի մասնակիցների հետ, ինչպես նաև գալիս է Մաշտոցի պուրակ, որտեղ հավաքներ են անցկացնում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները: