Home / Հայաստան / Դատարանից փախուստի դիմած ամբաստանյալին գտել են «Սուրմալու»-ի մոտ

Դատարանից փախուստի դիմած ամբաստանյալին գտել են «Սուրմալու»-ի մոտ

Հոկտեմբերի 23-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախուստի դիմած ամբաստանյալ Սերոբ Մխիթարյանը երեկ հայտնաբերվել է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Էրեբունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները 22-ամյա ամբաստանյալին հայտնաբերել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքում և բերման ենթարկել Էրեբունու բաժին: Ոստիկանության փոխանցմամբ՝ նա նույն բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոցը` կալանք:

Սերոբ Մխիթարյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ավելի վաղ ոստիկանության  լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Epress.am-ին հայտնել էր, որ փախուստի դիմած Մխիթարյանը մեղադրվում է մի շարք գողություններ կատարելու մեջ: