ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը գնել է Արեշի (Էրեբունու) շուկան և այնտեղ հերթական «Երևան սիթի» սուպերմարկետն է բացելու, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Տեղում աշխատող առևտրականներին տարածքն ազատելու համար մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրվել։
Թերթը նշում է, որ Արեշի շուկայի տարածքում առևտրով են զբաղվում իրենց ստացած բերքը իրացնող տասնյակ գյուղացիներ, մանրավաճառներ, խանութպաններ, ու անհայտ է, թե ինչով են զբաղվելու առևտրականները 2014թ. հունվարից սկսած։
«Փոխարենը Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սոպերմարկետների թիվը կհասնի 9-ի՝ չհաշված «Փակ շուկան» և «Գուրմանը»: Այս անգամ օլիգարխ պատգամավորն իր բիզնեսն ընդլայնում է քրտինքով գոյատևող գյուղացիների ու մանրավաճառների հաշվին», – նշում է թերթը։
Հոդվածը՝ թերթի այսօրվա համարում