Home / Հայաստան / Իրանցի վարորդի վիճակը ծանր է. բեռնատարն ընկել է ձորը Սիսիանի մոտ

Իրանցի վարորդի վիճակը ծանր է. բեռնատարն ընկել է ձորը Սիսիանի մոտ

Հոկտեմբերի 29-ին, 19.00-ի սահմաններում Սիսիան-Վայք ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենա է ընկել ձորը:

ԱԻ նախարարությունը հայտնում է, որ 29-ամյա Իրանի քաղաքացի Մեհդի Կհերջոյ Ենգջեմինի վարած կոնտեյներներով բեռնված ավտոգնացքը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և ընկել ձորը (մոտ 100 մ):

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել վարորդին, ում շտապօգնության աշխատակիցները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սիսիան քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: