Հայաստանում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախապատրաստական աշխատանքները։ Այցի կազմակերպմամբ զբաղված չինովնիկները «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել են, որ Պուտինին Երևանում սպասում են դեկտեմբերի սկզբին։
Թերթը հիշեցնում է, որ Պուտինի ՀՀ կատարելիք այցի մասին խոսվում է արդեն մեկ տարի շարունակ: Այս ընթացքում այցի տարբեր ժամկետներ են նշվել, այդ թվում նաև ՌԴ ներկայացուցիչների կողմից, սակայն այդ մասին պաշտոնական հայտարարություն մինչ օրս չի հնչել։
«Հաշվի առնելով Մաքսային միության և Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շուրջ ընթացող գործընթացները՝ Պուտինի այցի մասին մինչև վերջին պահն էլ պաշտոնական հայտարարություն չի լինի, այն պարզ պատճառով, որ այցն այս անգամ էլ վերջին պահին կարող է չեղյալ հայտարարվել՝ կախված առաջիկա զարգացումներից», – հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում