Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ծախսել է 2013-ի համար նախատեսված նախագահական հիմնադրամի գրեթե բոլոր միջոցները. վեց միլիոն դոլարից մնացել է շուրջ 3 հազարը:
«Ոչ ոք չէր կասկածում, որ նախագահ Սաակաշվիլին ամբողջովին կծախսեր իր ֆոնդը: Նա գիտեր, որ հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից հետո իր լիազորությունները կկրճատվեն, հետևաբար, հատկապես նախընտրական շրջանում, նա պետբյուջեի կողմից ֆինանսավորվող նախագահական հիմնադրամից մեծ գումարներ է ծախսել իր բազմաթիվ արտասահմանյան ուղևորությունների վրա»,- հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիդ Նարմանիան:
Նախարարի խոսքով՝ Վրաստանի նախագահի՝ 2013 թվականի համար նախատեսված պահուստային հիմնադրամը կազմում էր տասը միլիոն լարի (շուրջ վեց հազար դոլար): Ներկայումս նախագահական հիմնադրամի հաշվին կա ընդամենը հինգ հազար լարի (երեք հազար դոլարից մի փոքր ավել):