Home / Հայաստան / Հրամանատար. Լեռնային Ղարաբաղում հակամարտության դեպքում 102-րդ բազան կարող է ներգրավվել

Հրամանատար. Լեռնային Ղարաբաղում հակամարտության դեպքում 102-րդ բազան կարող է ներգրավվել

Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է ռազմական գործողություններ սկսել՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն: Այդ մասին «Красная звезда»-ին տված հարցազրույցում հայտարարել է ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին:

«Ադրբեջանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժային ճանապարհով իրավասության վերականգնման վերաբերյալ որոշման դեպքում [Հայաստանում տեղակայված 102-րդ] ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտությունում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն», – Ռուզինսկու խոսքերն է փոխանցում «Ազատություն» ռադիոկայանը: