Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու մասին սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումն անհնար է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Միսնկում հոկտեմբերի 24-ին ստորագրված փաստաթղթերից հետո, Հայաստանը ԵՄ-ի հետ պետք է հարաբերություններ ունենա՝ հաշվի առնելով այդ փաստաթղթերը:
Քոչարյանի այդ հայտարարությունից հետո ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հարցրել է՝ արդյոք հաստատ է, որ Հայաստանը մտնելու է Մաքսային Միություն։
Փաշինյանը հիշեցրել է, որ ՌԴ առաջին ալիքը Մինսկի հանդիպման մասին ռեպորտաժում ասում է, որ Հայաստանի ցանկությունը մտնել ՄՄ դեռ կշարունակի մնալ ցանկություն։
Քոչարյանը պատասխանել է, որ Ռուսաստանը դեմ է առաջին ալիքով հայտնած այդ կարծիքին, որից հետո փոխնախարարը և պատգամավորը վիճաբանել են խնդրի շուրջ:
Մանրասմաները՝ eTV-ի տեսանյութում