Վերջին շրջանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները ստուգումներ են իրականացնում տնտեսվարողների մոտ և տուգանում նրանց։ Այս մասին ահազանգեր է ստացել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունը:
Թերթը նշում է, որ տուգանվելու պատճառները տարբեր են՝ տարատեսակ սարքավորումների «տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելուց» մինչև հակահրդեհային միջոցառումների «ոչ պատշաճ» իրականացում։
«Ահազանգողները նշում են, որ սկզբում ԱԻՆ աշխատակիցները մեծ տուգանքների ակնարկներ են անում, ապա «բանակցություններից» հետո համաձայնվում են մեղմացնել տուգանքը», – գրում է «ՀԺ»-ին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում