Նախօրեին ԱԺ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ հանրապետությունում ուսուցիչների կրճատում է լինելու։
Հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ ուսուցիչների կրճատումներ են սպասվում, նախարարը պատասխանել է. «Ոչ մի կրճատում պետական բյուջեի հատկացումներից չկա։ Պետական բյուջեով նախատեսված են նույնքան դրույքներ, որքան նախատեսված են եղել 2013 թվականին։ Ուրիշ հարց, որ մենք ունենք մանկավարժական գերարտադրություն, ունենք ավել մանկավարժներ դպրոցներում, և տնօրենները պետք է որոշեն՝ արդյո՞ք այդ 22 ժամը, որ մեկ դրույք է կազմում, պետք է բաշխեն 2-3 ուսուցիչների միջև, թե՞ տան մեկ մանկավարժի»։
Թերթի թղթակցի դիտարկմանը, թե ստացվում է, որ որոշ մանկավարժներ, այնուամենայնիվ, դուրս կմնան կրթական համակարգից, Արմեն Աշոտյանը արձագանքել է. «Չեմ բացառում։ Այո։ Բայց՝ ոչ պետության մեղքով»
Թերթը նշում է, որ նախարարը լռել է՝ չպատասխանելով, թե այդ դեպքում ո՞ւմ մեղքով է, որ մանկավարժական գերարատադրություն կա, կամ ո՞ւմ վարած քաղաքականաության հետևանքով է, որ դպրոցում աշակերտների թիվն այնքան է նվազում, որ նոր դասարաններ չեն բացվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում