Արդեն նախնական որոշում կա Մաքսային և Եվրասիական միության շրջանակներում ստեղծել Եվրասիական առևտրաարդյունաբերական պալատ, որի մեջ կներառվեն անդամ երկրների նույնանուն կառույցները, այդ թվում և Մարտին Սարգսյանի ղեկավարության տակ գտնվող հայաստանյան Առևտրաարդյունաբերական պալատը։ Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հավելելով, որ Պալատի նստավայրը, ըստ նույն պայմանավորվածության, լինելու է Երևանում։
«Ու հիմա արդեն իսկ մեծ պայքար է գնում Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյաև-Տիգրան Սարգսյան-մնացյալ օլիգարխներ «տանդեմում», թե ում «մարդն» է այդ կառույցը ղեկավարելու։ Որոշ գնահատականներով՝ անձն արդեն իսկ որոշված է. նա բավականին հայտնի դեմք է, դպրոց անցած, սակայն անունը չեն հրապարակում»,–նշում է թերթը։