Այս տարվա հունվարից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանից մեկնած և մուտք գործած անձնանց թիվը կազմել է 122 հազար 191՝ հօգուտ մեկնածների: Այս մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ տարբերությունը կազմել է 109 հազար 405 մարդ:
ԱՎԾ-ի տվյալների համաձայն, աճել է նաև ցամաքային ճանապարհով, մասնավորապես, հայ-վրացական սահմանին գտնվող Բագրատաշենի անցակետով մեկնողների թիվը՝ 26 հազարից դառնալով 60 հազար: