Նախօրեին երեկոյան ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը «Փակ շուկայի» մոտ զրուցել է սուպերմարկետի աշխատակիցների հետ: Դա նկատել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը, ում, ոստիկապետին ուղեկցող 9 անձանցից 2-ը մոտեցել են և խոչընդոտել լուսանկարել ոստիկանապետին:
Թերթի թղթակիցը հարց է ուղղել Գասպարյանին, թե ինչպես է վերջինս վերաբերվում «Փակ շուկայի» խնդրին:
«Ես շուկայական հարաբերությունների մեջ չեմ մտնում»,- ասել է ոստիկանապետը:
Թերթն ընդգծում է, որ կարճ զրույցից հետո, սակայն, ոստիկանապետը մտել է «շուկայական հարաբերությունների» մեջ:
Անդրադառնալով «Փակ շուկայի» մոտ անցկացվող ակցիաներին՝ Գասպարյանն ասել է. «Աղմուկի տեխնոլոգիա եմ տեսնում: Ունենք մշակութային տաճարներ, ու հենց էդ աղմկողներն ամեն գնալուց պատի վրա իրենց անուն-ազգանուններն են գրում: Ես քարը քարին դնողների կողմնակիցն եմ»:
«Եվ ուրեմն Վովա Գասպարյանի համար Լֆիկը (Փակ շուկայի սեփականատեր, Աժ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյան – խմբ.) «քարը քարին դնողն է», իսկ հանուն հուշաձանը պահպանելու պայքարողներն աղմկողներ են», – նշում է «ՀԺ»-ն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում